Երևանում վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 2 քաղաքացու          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին       Սեպտեմբերի 14-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

31 օգոս 2020 14:15

Ադրբեջանում սկսել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին ոչնչացրած հերոս Սանամյանի հասցեին կյանքին սպառնացող կոչեր հնչեցնել

Ադրբեջանում բավականին ծանր են տանում Տավուշյան մարտերից հետո ՀՀ-ի ևս մեկ ազգային հերոս ունենալը։

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ակտիվ շրջանառում է, որ ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին ոչնչացրել է հայկական բանակի կապիտան Ռուբեն Սանամյանը, ինչի համար էլ արժանացել է ազգային հերոսի կոչման։

Ադրբեջանում սկսել են ազգային հերոս Սանամյանի հասցեին կյանքին սպառնացող կոչեր հնչեցնել։
***
«Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն», նշված է ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունում։

ՀՀ ազգային հերոսը նշել է, որ պարտավոր ես լինել ավելի մարտունակ, քո ջոկատի հետ միասին, քո զորքի հետ միասին, քո ժողովրդի հետ միասին, եւ անես այն, ինչը դեռ կիսատ ես թողել, շարունակես այդ գործը մեծ ոգով ու պատվով։

«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունը իմ մեջ չի վերացել, չի էլ վերանա»,- ասել է Ռուբեն Սանամյանը։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր