Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

02 սեպ 2020 16:36

Սեպտեմբերի 15-ը սենց ա լինելու ՝ պարետը ստիպված Երեւան է մտցնում խաղաղապահ զորքեր, ծնողները վրանային քաղաք են քցելու դպրոցի մերձակայքում՝ սպասելով երեխաներին

Իմ մոտավոր հաշվարկներով՝ սեպտեմբերի 15 սենց ա լինելու։
 
Օրինակ, Բաղրամյանի պողոտա, առավոտ 8-30: Մի 500 երեխա գալիս ա Չեխովի դպրոց։ Մուտքի մոտ իրենց ջերմությունը չափում են ու գրանցում։ Ծնողները էդ ժամանակ 7 գիծ մեքենաները կանգնացնում են Բաղրամյանի վրա։ Ուրեմն ժամը 12-ի կողմերը բոլոր երեխաները, ջերմաչափված ու մատյանագրված հասնում են իրենց դասարաններին։ Ժամը մեկին դասերը ավարտվում են։
 
Ու հերթ ա կանգնում երկրորդ հերթի 500 հոգին, որ ջերմաչափվի։ Իրենք կմտնեն դասարանները մինչեւ ժամը հինգը։ Ծնողները էդ ընթացքում վրանային քաղաք են քցում դպրոցի մերձակայքում։ Նույն պատկերը Պուշկինի դպրոցի մոտ է սկսվում։ Ու եւս մի քանի մեծ դպրոցի մոտ։
 
Պարետը ստիպված Երեւան է մտցնում խաղաղապահ զորքեր։ ՄԱԿ-ը որոշում է կայացնում անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր