Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

04 սեպ 2020 10:55

Շա՜տ արագ այս իշխանությունը սկսեց ինքն իրեն ոչնչացնել. արագ հարստանալ են ուզում.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Շա՜տ արագ այս իշխանությունը սկսեց ինքն իրեն ոչնչացնել։ Երկու տարի առաջ փաշինյանածին կառավարությունն ու խորհրդարանը միայն մեկ մարդու վարկանիշով ստանձնեցին պատասխանատու գործ, բայց շատ չանցած առանձին-առանձին մսխեցին և հանրային միջոցները, և վստահությունը, և ապագայի հանդեպ հույսը։


Կոռուպցիայի դեմ պայքարող, «թալանը» կոպեկ առ կոպեկ վերադարձնող իշխանությունն այսօր կրակն է ընկել սեփական կոռուպցիոներների ձեռքը։ Նախկին պաշտոնյաների և նոր իշխանավորների յուրացումների մասին բացահայտումների հարաբերակցությունը հաստատ Փաշինյանի իշխանության անկաշառ, անթալան նկարագրի մասին չի խոսում։ Երկամյա իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ պաշտոնեական դիրքի չարաշահումների, կոռուպցիայի մասին փաստերով մամուլը ողողված է, պաշտոնական հաղորդագրությունների պակաս էլ չկա։ Տպավորություն կա, թե կարճ ժամանակում ուզում են հասցնել հնարավորինս շատ հարստություն դիզել։ Այս ընթացքում մոռանալով մի շատ էական հանգամանք. իրենց դիմաց գուցե բարձր վարկանիշ չունեցող, բայց կառավարման մեծ փորձ ունեցող ընդդիմություն է կանգնած, որը հազիվ թե չհասկանա ու չբացահայտի, թե ինչպես ու ինչ մեխանիզմներով են այդ հարստությունը կուտակում։ Չենք խոսում այն մասին, թե ուր մնացին ժողովրդին տրված խոստումները, ինչու իշխանափոխության բարիքները վայելում են միայն փողոցից պաշտոնյայի աթոռին հանկարծ հայտնվածները, սակայն մի քանի հարցեր, այդուհանդերձ, օդում են կախված։ ՈՒ՞ր են կոպեկ առ կոպեկ վերադարձրած գումարները, ինչի համար են դրանք ծախսվել, սեփական «թալանչիների» հանդեպ է՞լ է գործում պետությանը վնաս հասցնելու համար այդ սկզբունքը։ Թե այսօր այլևս կոռուցիա չի համարվում, երբ վարչապետի, նախարարների հարազատները, բարեկամները, քավորները, սանիկներն ու ընկերները պետական օղակներ են լցվում։ Բնականաբար կոռուցիայի ոչ մի նշույլ չկա անգամ վարչապետի ամառանոցի վերանորոգման համար պետբյուջեի հսկայական մսխումների, տարբեր ոլորտներում «հեղափոխական» իշխանիկների յուրացումների մեջ։ Չէ, չկա, այդպիսի բանն այս կառավարությունից շա՜տ հեռու է, չհամարձակվե՛ք տասնամյակով իշխանությունում տեղ զբաղեցրածներին ու ընդամենը երկու տարի «կերակրատաշտին» մոտ հայտնվածներին համեմատել։ Նախ (որովհետև վերջիններիս) արագ հարստանալու տեմպը բոլորին գերազանցում է։


Մի ուշագրավ զուգադիպություն էլ. պաշտոնական թվերով պետությանը հասցված վնասի վերադարձի և նախորդ տարվա պարգևատրումների գումարի չափերի միջև սարուձոր կա։ Եթե հարցին այլ կողմից նայենք, ստացվում է, որ պետբյուջեից տարեկան կտրվածքով այս իշխանությունն ավելի շատ է վերցնում, քան նախկինների յուրացման վերադարձն է կազմում։ Այսինքն, հասարակությանն աստղաբաշխական թալանի մասին ամբողջ օրը լեգենդներ հյուսող իշխանությունը բացահայտ, օրենքո՞վ է թալանում պետական գանձարանը ու անունը դնում՝ պարգևատրու՞մ։ Ի դեպ, այս ընթացքում ոչ մի անգամ ժողովրդին չբացատրելով, թե «իքս» կամ «իգրեկ» պաշտոնյան իր ոլորտի ինչ հաջողության համար է այդպես շռայլորեն ամեն ամիս պարգևատրվում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր