ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր          Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ       Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ    

04 սեպ 2020 13:15

Պարետ Տիգրան Ավինյանը «հրաժեշտ կտա պաշտոնին». փոխնախարարը հաստատեց

Պարետի ինստիտուտը վերանում է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովության մասին օրենքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Քիչ առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց վերոնշյալ փաթեթը, որը, ի թիվս մի շարք փոփոխությունների, կառավարությանը հնարավորություն կտա կարանտին հայտարարել ինչպես առանձին շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ հանրապետության տարածքում:

Այսպիսով, սեպտեմբերի 11-ից Հայաստանում համաճարակի դեմ պայքարն անցնում է կառավարության հսկողության տակ, իսկ պարետ Տիգրան Ավինյանն այլևս չի լինելու, քանի որ չի լինելու պարետի ինստիտուտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր