«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

07 սեպ 2020 13:55

Դատական հայց է ներկայացվել ընդդեմ Առողջապահության նախարարության եւ Կենտրոնի

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում եւ գանձել հարկադիր պարապուրդի գումարը:  Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:


Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 30.04.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության՝ Սամվել Ռաֆիկի Գրիգորյանի հետ 05.05.2018թ. կնքված աշխատանքային պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու, ՀՀ Առողջապահության նախարարի 24.02.2020թ. թիվ 24-Ա հրամանն անվավեր ճանաչելու, Սամվել Գրիգորյանին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի /վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջների մասին:




Հայցադիմումը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր