Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին          Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր       Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի    

10 սեպ 2020 13:29

Ժողովրդին նախ պետք է կերակրել, ապա` խոսել նրանց հետ բարձր մատերիաների մասին. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության օրոք ամենակարեւոր քայլը համարում է տնտեսական քաղաքականությունը: Այս մասին նա ասել է «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Այն ժամանակ ես ամենակարեւոր քայլը տնտեսական քաղաքականությունն էի համարում: Այն ժամանակ մենք ընդամենը 300 միլիոն բյուջե ունեցող երկիր էինք, ՀՆԱ-ն` 1 միլիարդ 800 միլիոն, մեկ շնչի հաշվով` 560 դոլար: Նման աղքատության մեջ խոսել ինչ-որ վեհ գաղափարների, ժողովրդավարության, ազատությունների մասին... Խնդիրն առաջին հերթին մարդկանց կերակրելն էր, կենսամակարդակն այնպիսի աստիճանի հասցնելը, երբ մյուս քայլերն ավելի պարզ կլինեն»,- նշեց նախկին նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր