Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին          Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ       Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...    

10 սեպ 2020 16:40

Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի «առեւտրի վրանների արքային» գնդակահարած վրացի մարդասպանին

Մոսկվայի հարավում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից ավելի քան երկու տարի անց քննիչները կարողացել են հայտնաբերել ադրբեջանցի գործարար Անար Ալիեւի մարդասպանին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:


2018-ի փետրվարին Չերտանովսկայա փողոցում գնդակահարվել էր 42-ամյա ադրբեջանցի գործարար Անար Ալիեւը: Առավոտյան տղամարդը դուրս էր եկել տնից եւ նստել բակում կայանված Lexus ավտոմեքենան: Այնտեղ նրան անհայտ անձ էր մոտեցել եւ մի քանի անգամ կրակել ատրճանակից կրծքին եւ գլխին: Դրանից հետո մարդասպանը փախել էր, բժիշկները մի քանի ժամ փորձում էին փրկել Ալիեւի կյանքը, բայց նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում:

«Հարավում Անար Ալիեւին ոչ պաշտոնապես «առեւտրի վրանների արքա» էին կոչում. նա այդպիսի տասնյակ փոքր կետեր ուներ տարբեր թաղամասերում: Իհարկե, հիմնական վարկածներից մեկն անմիջապես դարձավ այն վարկածը, որ սպանությունը կատարվել է բիզնեսի պատճառով»,- kp.ru-ին հայտնել էր աղբյուրն իրավապահ մարմիններում:


Նշվում է, որ այդ ժամանակ Մոսկվայում մի քանի մահափորձ էր կատարվել ադրբեջանցի ձեռնարկատերերի դեմ: «Ենթադրվում էր, որ այդ հարձակումների հետեւում կանգնած են էթնիկ ադրբեջանական խմբավորումները, որոնք փորձում են պահպանել իրենց ազդեցությունը բիզնեսում հաջողակ հայրենակիցների վրա»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:


Ավելի վաղ Մոսկվայի հարավում` Արեւմտյան Բիրյուլյովոյում, մի քանի տարի մեծ բանջարեղենային բազա կար` ` մրգերի եւ բանջարեղենի մեծածախ առեւտրի կենտրոն, որոնք բեռնատարներով բերում էին երկրի հարավային շրջաններից եւ Անդրկովկասից: 2013-ի աշնանն այստեղ անկարգություններ էին սկսվել այն բանից հետո, երբ բազայում աշխատող էթնիկ ադրբեջանցի տեղացի մի տղայի էր դանակահարել: Միգրանտը փախել էր, իսկ Բիրյուլյովոյում մի քանի հարյուր հոգանոց ժողովրդական հավաք էր տեղի ունեցել, ովքեր պահանջում էին գտնել մարդասպանին եւ փակել բանջարեղենի բազան: Ինչ-որ պահի ամբոխը սկսել էր ավերել բազան: Անկարգությունները ստիպված էին զսպել ՕՄՈՆ-ի օգնությամբ: Արդյունքում բազան պաշտոնապես փակվել էր:


«Բանջարեղենի բազայում վաճառականների եւ մանրածախ առեւտրի կետերի սեփականատերերի ճնշող մեծամասնությունն ադրբեջանցիներ էին, այդ պատճառով տարիների ընթացքում դրա շուրջ էթնիկ խմբավորումներ էին ձեւավորվել, որոնք «տանիք» էին հանդիսանում հայրենակից գործարարների համար` նրանցից դրա դիմաց գումար ստանալով: Երբ բազան այլեւս չկար, հանցագործները սկսել էին եկամտի այլ աղբյուրներ փնտրել եւ փորձում էին ճնշել թաղամասում աշխատող այլ ադրբեջանցի գործարարներին: Անար Ալիեւը նրանց թվում էր»,- նշում են լրատվամիջոցները` վկայակոչելով իրենց աղբյուրները:


Նշվում է, որ Ալիեւի մարդասպանին ֆիքսել են բնակելի շենքերի վրա տեղադրված տեսահսկման տեսախցիկներիը: Այդ նույն ժամանակ` 2018-ի ձմռանը, հրապարակվել էր նրա մոտավոր պատկերը. բարձրահասակ նիհար տղամարդ, ենթադրաբար` կովկասյան արտաքինով: Ինչպես հայտնի է դարձել, մարդասպանը բերման է ենթարկվել մի քանի օր առաջ: Պարզվել է, որ նա Վրաստանի քաղաքացի է: Այժմ տղամարդը բանտում է: Նրան մեղադրանք է առաջադրվել «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր