Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

11 սեպ 2020 10:44

Գուրգեն Արսենյանի հանրահայտ որդիներից կրտսերին ավազակային հարձակման մեղադրանք՝ 20 հազարի համար.«Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի հանրահայտ որդիներից կրտսերը՝ Գուրգեն Արսենյանը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սեպտեմբերի 10-ին նրան ձերբակալել են, ու դեռևս պարզ չէ՝ կկալանավորե՞ն, թե՞ ոչ։


Իրավապահ մարմիններն ու նրա հայրն առայժմ խուսափում են ինֆորմացիա տալ. Արսենյանը մեզ հորդորեց իրավապահներից ճշտել, թե ինչ գործով է անցնում որդին, իսկ քննչականից ընդամենը հաստատեցին, որ կա հարուցված քրգործ։


Մեր տեղեկություններով, նախկին պատգամավորի որդուն ավազակային հարձակման վերաբերյալ մեղադրանք կառաջադրվի։ Հարձակման ենթարկված անձն Արսենյանների տան 60-ն անց աշխատակիցն է։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին. կրտսեր Գուրգեն Արսենյանը սառը զենքի սպառնալիքով կողոպտել է աշխատակցին, կողոպուտը եղել է ընդամենը 20 հազար դրամ, աշխատակիցն էլ հաղորդում է ներկայացրել։ Մեզ այլ մանրամասներ ճշտել չհաջողվեց։


Հիշեցնենք, սակայն, որ Արսենյանի որդին դեռ անցած տարվա սկզբին էր դատապարտվել 4 տարվա պայմանական ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա երիտասարդը  մեղադրվում էր Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց ընկերների հետ կատարած խուլիգանության մեջ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր