Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

08 սեպ 2020 12:15

«Նովիչոկի» մշակողը մեկնաբանել է Նավալնիի՝ կոմայից դուրս գալը.առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է

Բեռլինի «Շարիտե» կլինիկայի բժիշկները հայտնել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից և միջոցառումներ են իրականացվում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքից անջատելու համար։ Հաղորդվել է, որ Նավալնին կարողանում է արձագանքել զրուցակցին։
Բժիշկները չեն բացառում, որ թունավորումը երկարատև հետևանքներ կունենա նրա առողջության համար:
     
«Նովիչոկ» խմբի նյութի մշակող Լեոնիդ Ռինկը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի կոմայից դուրս գալը:
     
«Եթե մահացու չափաբաժնից 400 անգամ պակաս օգտագործվեր բաղադրության մեջ, նա դուրս կգար կոմայից, բայց միոզ (բբի նեղացում) միևնույն է կլիներ»,-ասել է Ռինկը:
     
Մշակողը հստակեցրել է, որ Նավալնիի դեպքում միոզ չի եղել։
     
Նա նաև ընդգծել է, որ «Նովիչոկը» մշակվել է որպես ռազմի դաշտում միջուկային զենքի փոխարինող, քանի որ այն 100% մահացու է։
     
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղից բլոգերին տեղափոխել են հիվանդանոց։ Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարել են, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է: Նավալնին արհեստական կոմայի մեջ է եղել, նրան տեղափոխել են Գերմանիա։ Գերմանացի բժիշկները հայտարարել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյութով թունավորման մասին։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութերի նշաններ չեն հայտնաբերվել՝ նախքան Գերմանիա տեղափոխվելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր