Տեսանյութ.«Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը` Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը       Տեսանյութ. Մեզ համար սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա    

12 սեպ 2020 14:54

Առողջապահության նախարարության կոչը.ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:


Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։


Հիշեցում. էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա:


Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։


Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։


Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր