Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 սեպ 2020 12:13

Չնայած Մոսկվան չի վստահում Լուկաշենկոյին, սակայն կաջակցի նրան,ցուցարարները չեն կարողանա պաշտոնանկ անելնրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Բելառուսում ցուցարարները չեն կարողանա պաշտոնանկ անել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին Bloomberg գործակալությանը տեղեկացրել է Կրեմլին մոտ կանգնած 5 աղբյուր` անանուն մնալու պայմանով:


Գործակալության աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի ղեկավարությունն ապշած էր բելառուսական բողոքի ակցիաների մասշտաբներից: Նրանց կարծիքով, չնայած Մոսկվան չի վստահում Լուկաշենկոյին, սակայն չի կարող ընդունել փողոցային ակցիաների միջոցով ընդդիմության իշխանության գալը և կաջակցի Լուկաշենկոյին ու կխրախուսի հաջորդական փոխանցման միջոցով իշխանափոխությունը:


Սեպտեմբերի 14-ին Պուտինը հանդիպում է ունենալու Լուկաշենկոյի հետ: Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ բողոքի ցույցերի բռնկումից ի վեր սա կլինի երկու նախագահների առաջին հանդիպումը:


«Բելառուսը մեծ նշանակություն ունի: Պուտինը չի ցանկանում լինել պարտվող կողմում»,-Bloomberg- ի հետ զրույցում նշել է «Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը:


Միևնույն ժամանակ, ռիսկ կա, որ «Ռուսաստանն իր ունեցած ամենաբարեկամական հարևանին կդարձնի մի ժողովուրդ, որը նրանում տեսնում է Լուկաշենկոյի և բռնապետության պաշտպանի»,-նշել է Բելառուսում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Նայջլ Գուլդ-Դևիսը:


Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր