Բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք․ ԱԱԾ          Փաշինյանը շատ ուժեղ բաժակ է նայում.Արդեն երեք տարի է՝ ասում են՝ համբերեք       Վարչապետի դատաիրավական էմոցիաները.Ամեն ինչ բնականին մոտ էր, ու լայն զանգվածները ազդվում էին    

17 օգոս 2020 12:35

Երկրի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ակցիան.Պուտինը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել, սակայն ձեռնպահ է մնացել կոնկրետ Լուկաշենկոյի անձի աջակցությունից

Նախօրեին Բելառուսում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր հանրահավաքը. փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ՝ պահանջելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, գրում է Daily Mail-ը:


Մինչդեռ Ռուսաստանը կարող է միջամտել Բելառուսում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ պաշտպանելով «Եվրոպայի վերջին բռնապետ» Լուկաշենկոյին, գրում է աղբյուրը՝ մանրամասնելով, որ ներկայում Կրեմլն ուսումնասիրում է պաշտպանության մասին համատեղ համաձայնագրի շրջանակում միջամտելու ու ցույցերին վերջ տալու հնարավորությունը:


Նշվում է, որ ահագնացող ցույցերի ֆոնին Լուկաշենկոն երկու անգամ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կիսվելով ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտավախություններով: Հայտնի է, որ միայն մայրաքաղաք Մինսկում անցած կիրակի փողոց է դուրս եկել 200 000 մարդ:


Ցուցարարները Լուկաշենկոյին մեղադրում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծելու համար, պահանջում են հրաժարվել 6-րդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու ցանկությունից, ինչպես նաև ցանկանում են, որ երկրում նոր ընտրություններ անցկացվեն:


«Բելառուսը որպես պետություն կմահանա, եթե նոր ընտրություններ անցկացվեն: Ես երբեք ձեզ չեմ դավաճանել ու երբեք չեմ էլ դավաճանի»,-կիրակի դիմելով իր աջակիցներին՝ ասել է Լուկաշենկոն:


Պարբերականը նկատում է, որ իրավապահ մարմինները չափազանց կոշտ են արձագանքում ցուցարարների գործողություններին. մասնակիցներն ամենադաժան ձևով ծեծվում են, տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ:


Մեկ այլ հեղինակավոր բրիտանական պարբերական՝ The Guardian-ը գրում է, որ Կրեմլի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել ու լուծել առաջացած խնդիրները, որոնք, ըստ Մոսկվայի, երկրից դուրս գործող ուժերի ճնշմամբ են ստեղծվում և Արևմուտքի՝ Լուկաշենկոյին տապալելու ծրագրի մաս են կազմում:


Հայտնի է, որ երկրի ընդդիմությունը կոչ է արել երկուշաբթի օրվանից սկսած համընդհանուր գործադուլ սկսել: Նշվում է, որ նախքան այդ մի շարք պետական գործարանների և ձեռնարկությունների հազարավոր աշխատողներ հրաժարվել են աշխատանքի դուրս գալ ի նշան ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնության դեմ բողոքի:


Պարբերականը նկատում է, որ թեև Պուտինը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել միասնական պաշտպանական պակտի շրջանակում, այնուհանդերձ՝ նա ձեռնպահ է մնացել կոնկրետ Լուկաշենկոյի անձի աջակցությունից: Լուկաշենկոն այժմ կանգնած է իր քաղաքական կարիերայի ամենածանր ճգնաժամի առաջ, և Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կանգ կառնի ու կհետևի՝ տեսնելու համար ինչ կկատարվի հաջորդ օրերին ու շաբաթներին Լուկաշենկոյի իշխանության հետ:


Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:


Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր