Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

14 սեպ 2020 13:13

Այսպե՞ս ենք հարցը լուծում այս երկրում.նախարարն արձակուրդում է, վարչապետը որտեղ ազատ ձի է տեսնում, թռնում է վրա

«Չեմ պատրաստվում խոչընդոտելու քննություններին, մասնակցելու եմ ամբողջ քննչական գործողություններին, պրոցեսներին»,- ասուլիսում ասաց Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը՝ խոսելով իրեն ԱԱԾ հրավիրելու մասին։


Նրա խոսքով, իր հետ առնչվող գործերն ունեն վաղեմության ժամկետ, բացատրել են, որ կարող է օգտվել դրանից ու գնալ կարճման։


«Իմ կողմից դա մերժվել է,  պահանջվել է՝ հարուցվի քրեական գործ, քննությունը ցույց կտա, թե ով ինչ մեղսակցություն ունի կամ չունի»,- ասաց Հ.Շահինյանը։


Նա կրկնեց, որ մասնակցելու է բոլոր քննչական գործողությունների, բայց երբ կլինի օրինական ծանուցում, կհարուցվի քրեական գործ։


«Եղել են ինձ բանավոր հրավերներ ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի կողմից։ Ցակալի կլինի գործեր հարուցվեն, հասկանանք մեր  մեղավորության  չափը, եթե մեղավոր ենք, տանք պատասխան, եթե ոչ, ապա մեր անմեղության, արադրության, բարի համբավի հետ կապված պատասխան կտան այն  կառույցները, պատվիրատուները իրենց վարչապետից սկսած, ովքեր այս ամենը պատվիրում են  իրավապահ համակարգի աշխատակիցներին։ Եթե քննում եք գործեր, որոնք ունեն վաղեմություն, ինչու եք ժամանակ կորցնում»,- ասաց Հ.Շահինյանը։


Ասուլիսին ներկա  քաղաքագետ, «Այլընտրանքային»  ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանը համոզված է, որ եթե  Հ.Շահինյանը հայտարարեր՝ այլևս զբաղվում է այլ գործով, ոչ քաղաքական ընդդիմախոսությամբ, այս և նմանատիպ այլ գործեր անմիջապես մոռացության կմատնվեին։


Քաղաքագետը խոսելով Հայաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի մասին՝ նշեց, որ պատասախանառու է կառավարությունը, վարչապետը, առողջապահության նախարարը։


«Կորոնավիրուսն ամբողջ վեց ամսում ծառայեցրեցին բացառապես սեփական քաղաքական նպատակահարմարություններն իրացնելու համար, որ դեպքում անհրաժեշտ էր, կարելի էր դրա մասին ահազանգել, երբ անհրաժեշտ չէր, չէր կարելի»,- ասաց նա։


Գարեգին Պետրոսյանը նաև նշեց, որ կան բազմաթիվ հարցեր կապված սպիրտից թունավորումների ու մահվան դեպքերի մասին։


«Ո՞վ է տալու այս հարցերի պատասխանը։ Հանկարծ տեսնում ենք առողջապահության  նախարարն արձակուրդում է, վարչապետն, որտեղ ազատ ձի է տեսնում, թռնում է վրան։ Այսպե՞ս ենք մենք հարցը լուծում այս երկրում։


ԱԱԾ-ն պարտավոր էր շաբաթներ առաջ սպառիչ  մեկնաբանություններ տալ քաղաքացիների մտահոգություների հետ։ Ի վերջո գործ ունենք մարդկային կյանքերի հետ»,- ասաց քաղաքագետը։


Նա նշեց, որ, ինչ կատարվում է  ԿԳՄՍ նախարարությունում՝ չտրամաբանված, հաճախ իրար հակասական, դիլենատան, ոլորտի պատկերացումներից և զագացաման տրամաբանությունից դուրս գործընթացները, արդյունք չեն տալու։


Ըստ քաղաքագետի, Հայաստանում ընդդիմադիր ուժերը միավորվելու են օրակարգի շուրջ։


«Անկախ նրանից, ով ինչի դեմ են բողոքում,  միևնույնն է՝ այս օրակարգը լինելու է  այն օրակարգը, որն իրեն է քաշելու իրապես ընդդիմադիր բոլոր ուժերին։ Այդ միավորված ընդդիմությունը, իմ կարծիքով, կարողանալու է  հասարակության օժանդակությամբ իր տեսակետը, դիրքորոշումը, վարքագիծը պարտադրել այսօրվա՝ իրեն վաղուց սպառած իշխանություններին»,- ասաց  Գարեգին Պետրոսյանը։


Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործին, քաղաքագետն ասաց, որ «մարտի 1»-ի սահմանադրական կարգի տապալման շինծու գործը որևէ աղերս չունի զոհերի հանցակազմի հետ։


«Կարծում եմ՝ «մարտի 1»-ի պարագան հստակ ցույց տվեց, որ այն մեծ առասպելները, որոնք հյուսվել էին վերջին 10-12 տարիներին,  իրավական բովանդակությունից զուրկ էին, ավելի շատ իրենց մեջ պարունակում էին քաղաքական գործիքակազմեր տարբեր հարթություններում իրենց քաղաքական շահերն առաջ տանելու նպատակով»,- ասաց նա։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր