Մարտի 6-ին գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում          Մարտի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իմ երախտագիտությունն եմ հայտնում Քրդստանի արժանի մարդկանց, ովքեր աջակցել են Իրանին պատմական այս օրերին    

16 սեպ 2020 17:00

Աջարիան հատուկ վերահսկողության տակ է վերցվել.զանգվածային ջերմաչափումը պարտադիր կլինի , ով ժամանում կամ հեռանում է Բաթումից

Վերջին մեկ օրվա ընթացքում  Վրաստանում կորոնավիրուսով վարակված 196 նոր դեպքերից 145-ն արձանագրվել է Աջարիայում:


Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլի հայտարարությամբ՝ վարչապետի հանձնարարությամբ Բաթումում են փոխվարչապետը, առողջապահության նախարարը և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը։


Նրա հայտարարությամբ՝ Վրաստանի ողջ տարածքում, ներառյալ Աջարիայում, առևտրային հաստատությունները սկսում են զանգվածային ջերմաչափումներ անել:


«Այսօր միջգերատեսչական խորհրդի նիստում որոշվեց, որ զանգվածային ջերմաչափումը պարտադիր կլինի յուրաքանչյուրի համար, ով ժամանում կամ հեռանում է Բաթումից: Կստեղծվեն հատուկ կետեր, և օպերատիվ շտաբը կաշխատի այդ ուղղությամբ` համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասել է Մեզվրիշվիլին:


Միևնույն ժամանակ հավելել է, որ չնայած կորոնավիրուսների դեպքերի աճին՝ արտակարգ դրության կամ ամբողջական կարանտինի ներդնում չի նախատեսվում, այդ թվում ՝ Բաթումում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր