Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

17 սեպ 2020 11:35

Լիոնում հայերի դեմ արշավ կազմակերպած պրոէրդողանական թուրքը կկանգնի դատարանի առաջ

Հուլիսի 24-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի հայ համայնքի անդամները հավաքվել էին  Դեսին համայնքում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին սկսած ռազմական գործողությունների դեմ։


Սակայն ակցիան, ինչպես գրում է Lyon Mag-ը, կասեցվեց, երբ մի խումբ երիտասարդ թուրքեր խառնաշփոթ առաջացրեցին և կարծես պատրաստ էին պատերազմի: Այդ օրը ոստիկանության միջամտությունը հնարավորություն էր տվել կանխել ցանկացած առճակատում, և չորս անձինք ձերբակալվել էին: Վերջիններս այդ ժամանակվանից ազատ են արձակվել, սակայն հայտնաբերվել է այն մարդը, որը կուլիսներում աշխատել է այս «արշավը» կազմակերպելու համար:


Նշվում է, որ այդ թուրքը 23-ամյա Ահմեթ Չեթինն է, որը հայտնի է իր էրդողանամետ պայքարով, բայց նաև 2017-ին կայացած օրենսդիր ընտրություններում եղել է թեկնածու:


Դատախազության մոտ են հայտնվել մի քանի տեսանյութեր, որոնցում նա հայերի ու ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր է անում։


Մասնավորապես, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից մեկում, որն արվել է հուլիսի 24-ին Դեսինում՝ վերջինս կոչ է անում  «ջարդուփուշուր անել»՝ ցուցադրելով գորշ գայլերի նշանը։


Ահմեթ Չեթինը շուտով կդատվի Բուրգ-ան-Բրեսի դատարանի կողմից՝ բռնության կամ ռասայական ատելություն սերմանելու մեղադրանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր