Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

17 սեպ 2020 16:15

Դուք ընդունո՞ւմ ենք, որ Հարությունյանը տրանսգենդերին պետական շենքում՝ ԱԺ-ում պարբերաբար ընդունում է. ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միությունը ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։


«Միացեք մեր պայքարին և պահանջեք Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,- ասում են ակցիայի մասնակիցները՝ դիմելով ժողովրդին:


Ոստիկանի հարցին՝ թե ի՞նչ հավաք է իրականացվում, ինչո՞ւ նախապես չեն իրազեկել, կազմակերպիչ երիտասարդներից մեկն ասաց. «Մենք պահանջում ենք Արայիկ Հարությունյանի  հրաժարականը,  քանի որ նրա վարած քաղաքականությունը հակահայկական է:
Դուք ընդունո՞ւմ ենք, որ տրանսգենդերը գալիս է այս շենք նախարարի հետ հանդիպման»:


Ակցիայի մասնակիցներն ասացին, որ դիմակներով, սոցիալական հեռավարության վրա կկանգնեն նախարարության դիմաց, կոչերը կհնչեցնեն, այնուհետև կհեռանան:


Ոստիկանն ասաց, որ հավաքի մասնակիցների մոտ կան առարկաներ, որոնք չգիտեն՝ ինչ են: Ակցիայի մասնակիցներն արձագանքեցին, որ իրենց ձեռքին դդումներ են:


«Մենք այս պահին նպատակահարմար չենք գտնում… Կարող եք ձեր ձեռքի իրերը դնել ինչ որ տեղ, մենք աջակցենք ձեր հավաքը: Եթե հավաքը խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունն իր իրավասության սահմանում կաջակցի հավաքին»,- ասաց ոստիկանը: 


Նրանք դդումները շարեցին մայթին, մոտեցան նախարարության շենքին:


«Պարոն Արայիկ Հարությունյան, հարյուրավոր երիտասարդների անունից կոչով դիմում եմ ձեզ՝ մաքսիմում սեղմ ժամկետներում դիմում գրել ու հրաժարվել ձեր զբաղեցրած պաշտոնից, քանի որ հարյուրավոր երիտասարդների, տարեցների կողմից ձեր աշխատանքը գնահատվում է  հակահայ, դեմ եք դուրս եկել հայոց  եկեղեցուն, այլասերում եք տարածում դպրոցներում, կրթօջախներում, այս պետական շենքում պարբերաբար ընդունում եք տրանսգենդերների: Այս երիտասարդները ձեզ կստիպեն, որպեսզի հրաժարական տաք, տրանսգեներին ընդունեք ձեր տանը կամ Հայաստանից դուրս:


Պարոն նախարար, զգուշացնում ենք, եթե ձեր հրաժարականը ուշանա, երիտասարդների խնդրանքով, դիմումներով մեր ցույցներն ավելի ենք մեծացնելու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս շենքում երբևէ չաշխատեք, քանի որ ձեր աշխատանքը չի նպաստում կրթօջախների, եկեղեցու, երիտաարդների բարօրությանը, առաջընթացին ու զարգացմանը: Իշխանություն գալուց նշում էիք, երբ ժողովուրդը դեմ լինի, ինքնակամ կլքեք պաշտոնը, իսկ երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ թքած ունեք  ժողովրդի վրա, ձեզ միայն կարող է հեռացնել իշխանությունը, ձեր քաղաքական թիմը: Իշխանություն գալուց խաբել եք ժողովրդին, ծաղրում եք հարյուրավոր երիտասարդների ձեր հակահայ քաղաքականությամբ:


Այս ամենի պատասխանտուն ոչ միայն դուք եք, նաև վարչապետը, կառավարությունը, ամբողջ իշխող ուժը»,- հայտարարեց երիտասարդը:


Պարբերաբար հնչում է «Արայիկ, հեռացիր» կարգախոսը:


Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության ներկայացուցիչն ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը սատարում է մի նախարարի, ով իր ամբողջ ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, հայոց եկեղեցին արժեզրկել է, հովանավորում է սատանայական խմբերի մետրոներում անհասականլի կոչերով հանդես գալ, փորձում է այնպես անել, որպեսզի դպրոցներում երեխաները 2-րդ, 3-րդ դասարաններում անցնեն սեռական կրթության դասընթացներ, եթե ասում է, որ նախարարը հրաժարական չի տալու, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է երկրում այլասերմանը, եկեղեցու արժեզրկմանը:


Մեզ համար պարզ է, որ այս այլասերումը վարչապետի կողմից է հովանավորվում: Մենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էլ ենք պահանջում եթե աջակցում է այլասերմանը, դեմ է եկեղեցուն: Արայիկ Հարությունյանի հետ ողջ իշխանությունը պետք է հեռանա:


Մարդը տրանսգենդերի է ընդունում նախարարության շենքում: Տրանսգենդերների, եղբայր, ընդունիր քո տանը, ինչ հաճույքներ ուզում ես, իր հետ ստացիր, բայց մի բեր հանրայնացրու, երիտասարդներին օրինակ ծառայի, որ կարելի է կառավարության շենքում տրանսգենդերի ընդունել: Ես ամաչում եմ ձեր և մեր բոլորի տեղը, որ ունենք նման այլասերված նախարար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր