Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

16 սեպ 2020 15:15

Հրաժարականի պահանջ չկա, քանի որ Փաշինյանն այդպես է ուզում.եկել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը պահանջող քաղաքացիները խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց են միացել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության համակիրները, քանի որ խորհրդարանական խմբակցությունն այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցապնդումն է ներկայացնելու։


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ևս խորհրդարանի շենքի դիմաց է։


Նա, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում տիրող իրավիճակը ստիպում է նախաձեռնել և խորհրդարանում քվեարկություն անցկացնել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։


«Մենք հարցումներ ենք անցկացրել, և դրանց արդյունքները համադրելով, հասկացել ենք, որ նրա համակարգած ոլորտներում ձախողումների շքերթ է։ Այն, ինչ ակնկալում էինք, որ պետք է հեղափոխությունը բերեր, կրթության ոլորտում չի եղել։ Այստեղ բարեփոխումներ չկան։ Եվ, եթե իշխանական խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, ապա նա ևս պետք է համաձայնի Հարությունյանի հրաժարականին»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը։


Հարցին, թե ովքեր են միացել իրենց պահանջին,  նա պատասխանեց՝ հարցապնդումն իրականացնելու է խմբակցությունը, իսկ քաղաքացիները եկել են ԱԺ շենքի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու.


«Ակնհայտ է, որ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ունեն դժգոհություններ՝ կապված Հարությունյանի ոլորտի հետ։ Սա նշանակում է, որ եկել է նրա հրաժարականի ժամանակը։ Եվ մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական մեծամասնությունը չի շարժվի այն մոտեցմամբ, որ Արայիկ Հարությունյանը իրենց թիմակիցն է, քանի որ նրա ոլորտի ձախողումներն այնքան ցցուն են, որ եթե նա հեղափոխության դեմքերից չլիներ, ապա արդեն մի քանի անգամ հրաժարականի դիմում ներկայացրած կլիներ։ Եվ այն, ինչ նա ասաց, որ երբ գա պահը, ինքը կտա հրաժարական..., փորձը ցույց է տալիս, որ այդ պահը չի գալիս»։


Նրա խոսքով, խորհրդարանում Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը լուսանկարվել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառի մոտ այն դեպքում, երբ ասյօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանը հերքել էր լուրերը, թե իր հրաժարականն են պահանջում նաև իշխանականները։ Ըստ Դավիթ Խաժակյանի, իհարկե, այդտեղ հումորային կոմպոնենտը կա, բայց վերաբերմունքը հետևյալն է. Արայիկ Հարությունյանը հեղափոխական առաջնորդներից է, և կուզի 5 անգամ ոլորտը կձախողի, կուզի բոլորին կթշնամացնի, բայց հրաժարական չի տա։


Ավագանու անդամի խոսքով, նույն պատկերն է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեպքում, որ որքան էլ ձախողում է քաղաքային կառավարումը, միևնույն է, հրաժարական չի տա։


«Հրաժարականի պահանջ չկա, քանի որ Փաշինյանն այդպես է ուզում, բայց ոլորտում աշխատողները շարունակում են տառապել։ Մարդիկ ակնկալում էին կրթական ոլորտի փոփոխություններ։ Ակնհայտ է, որ որտեղ փոփոխություն էր ակնկալվում, չի իրականացվել»,- շեշտեց նա։


Ըստ Դավիթ Խաժակյանի, փորձը ցույց է տվել, որ իրենց հեղափոխության առաջնորդ ներկայացնող մարդիկ ամենից շատն են ձախողել իրենց ենթակա ոլորտներում։


«Եկեք կարևոր հանգամանք շեշտենք՝ բողոքում են ուսանողները, ասում է՝ գիտեք, այնտեղ Քոչարյանի աջակից կա, դրանից է բխել բողոքի ակցիան։ Եթե հանրային դիսկուրսն այսպես է ընթանում, Արայիկ Հարությունյանին միակ պաշտպանողը կմնա Պետրոս Ղազարյանը»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր