Տեսանյութ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները շարականներով են շնորհավորել Սրբազանի ծնունդը          Շղթայական ավտովթար, բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման տրակտորը       Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ    

19 սեպ 2020 17:00

Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը, գրում է The Guardian-ը:

Միևնույն ժամանակ գիտնականները լուրջ մտավախություններ ունեն առ այն, որ մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել, իսկ հանրության պահվածքում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենա:

«Այժմ տեսնում ենք, որ երկրորդ ալիքը մոտենում է: Նույնը տեսել ենք Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրոպայով մեկ և, ցավոք, նույնը տեսնելու ենք նաև մեզ մոտ»,-հայտարարել է վարչապետը:

Նա հավելել է, որ ցանկանում է բաց պահել դպրոցները, ինչպես նաև տնտեսության բոլոր ճյուղերը, քանի որ բնակչությունը չի ցանկանում երկրորդ անգամ «լոքդաունի» մեջ հայտնվել:

Հայտնի է, որ ուրբաթ օրվա տվյալներով՝ երկրում մեկ օրում գրանցվել է վարակման 4322 նոր դեպք, ինչը մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Ըստ worldometers.info կայքի՝ Մեծ Բրիտանիայում գրանցվել է վարակման 385 936 դեպք, որից 41 732-ը՝ մահվան ելքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր