Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

21 սեպ 2020 14:14

«Նովիչոկ»-ի մշակողներից մեկը՝ Վիլ Միրզայանովը ներողություն է խնդրել Նավալնիից, որ մասնակցել է այդ հանցավոր բիզնեսին

«Նովիչոկ»-ի մշակողներից մեկը՝ Վիլ Միրզայանովը, ով բնակվում է ԱՄՆ-ում, «Դոժդ» հեռուստաալիքի եթերում ներողություն է խնդրել Ալեքսեյ Նավալնիից:


«Անկեղծորոն ներողություն եմ խնդրում Նավալնիից, որ ես մասնակցել եմ այդ հանցավոր բիզնեսին՝ այդ նյութի մշակմանը, որով նա թունավորվել է»,- ասել է նա:


Վերջինի խոսքով՝ 1993-ին ինքը հանդիպել է «Նովիչոկ»-ով թունավորում վերապրած մարդու հետ, ում ախտանշանները նման են նրան, ինչը Նավալնին նկարագրել է Instagram-ի իր հաղորդագրության մեջ: Նավալնիի ամբողջական վերականգնման համար կպահանջվի մոտ 1 տարի, հավելել է Միրզայանովը:


«Նովիչոկ»-ի մշակող ռուս գիտնական Լեոնիդ Ռինկն իր հերթին РИА Новости-ին հայտնել է, որ Միրզայանովը կապ չունի այդ թույնի մշակման հետ:


«Նա կապ չունի ոչ կենսաքիմիայի հետ։ Նա մեր խմբում չի եղել, նա զբաղվում էր արտահոսքերի վերահսկմամբ, այն ինչ գործարանից դուրս էր թափվում կամ խողովակներով գնում։ Նա «Նովիչոկի» ստեղծման հետ ոչ մի կապ չունի»,- հայտնել է նա։ Ռինկի խոսքով՝ Միրզայանովը չի կարող իմանալ մարդու վրա «Նովիչոկ»-ի ազդեցության ախտանիշները և, հնարավոր է, «ինչ-որ մեկի պատվերն է կատարում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր