Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

21 սեպ 2020 15:37

«Հայկական գնդակից» Թովուզի ուղղությամբ ադրբեջանցիները մարտական կորու՞ստ ունեն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09։20 սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 1982թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մամմադով Էլշան Ալի օղլուն (Məmmədov Elşən Əli oğlu):


Ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կորուստը մարտական է՝ «հայկական գնդակից»։ Ըստ սոցցանցերում ադրբեջանական գրառումների՝ Մամմադովը Թովուզի շրջանի բնակիչ էր։


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն Aysor.am֊ի հետ զրույցում հայտնել է, որ հայկական կողմն ադրբեջանական կողմի կորստի մասին ինֆորմացիա չունի։


Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 48 կորուստ:


Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ իրավիճակը լարվել էր, այդ շրջանում մի քանի օր ակտիվ մարտեր ընթացան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր