Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

22 սեպ 2020 12:00

Մոտենում է սուր շնչական վարակների սեզոնը. սպասվում է COVID-19-ի ավելի ակտիվացում

Հայաստանում մոտենում է օդակաթիլային վարակների սեզոնը, սպասվում է սուր շնչառական վարակների, այդ թվում նաև՝ COVID-19-ի ավելի ակտիվացում. քաղաքացիները զգոնությունը չպետք է թուլացնեն, միայն առողջապահական համակարգով հնարավոր չէ նվազեցնել դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգեկման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը:


«Հիվանդության դեպքերի նվազեցման հարցում, իհարկե, ՀՀ քաղաքացիները մեծ դեր ունեն: Առանց կանոնների պահպանման, միայն առողջապահական համակարգով հնարավոր չի լինի այս հիվանդությունը նվազեցնել: Այն միջոցառումները, որոնք արվում են, արվում են միայն զուտ կանխարգելման նպատակով: Ես հուսով եմ, որ մոտ ապագայում պատվաստումների միջոցով մեզ հնարավորություն կընձեռնվի հաղթահարել վիրուսը»,-ասաց Վանյանը:


Պաշտոնյան կրկին հորդորեց քաղաքացիներին զգոնությունը չթուլացնել: Նա նկատեց՝ մոտենում է սեզոնը՝ օդակաթիլային վարակների հետ կապված: «Եվ սուր շնչառական վարակների, և COVID-19-ի ավելի ակտիվացում է սպասվում: Դրա համար հորդորում ենք բացարձակապես չթուլացնել և պահպանել կանոնները: Միայն պահպանելով մենք կարող ենք ոչ թե հաղթահարել, այլ ուղղակի դիմակայել, որպեսզի տարածումը և աճը կտրուկ չլինի»,-նշեց նա:


Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք Հայաստանում աշնանը մեծ բռնկում կլինի, կհասնե՞նք պիկին, թե՞ ոչ՝ Վանյանը պատասխանեց. «Մեր ձեռքում է: Եթե իրոք պահպանենք կանոնները, ես վստահեցնում եմ՝ չենք հասնի դրան: Եթե 300-հոգանոց հարսանիք ենք անելու և խախտելու ենք կանոնները, իհարկե, շատ արագ կտարածվի»:


Խոսելով դպրոցների բացման հետ կապված դեպքերի հնարավոր ավելացման մասին՝ նա հիշեցրեց, որ բոլոր ուսուցիչները թեստավորում են անցում: «Եվ դիտարկումներ ենք անում, եթե դպրոցներում կնկատենք բարձրացում, իհարկե, լրացուցիչ քննարկման առարկա կդառնա դա: Բայց այսօր այդ խնդիրը չկա, և ամբողջությամբ հսկողության ներքո է գտնվում»,-ասաց Վանյանը:


Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտավազդ Վանյանին սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով պարգրատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Առաջին երեք-չորս ամիսը, ինչպես համակարգի շատ բժիշկներ, այնպես էլ ես, եղել է օրեր, որ ընդհանրապես մեր ընտանիքի անդամներին չենք տեսել: Բայց, դա մեր աշխատանքն է, մենք պարտավոր ենք դա իրականացնել»,-նշեց Վանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր