ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է «գիշատիչ» գներ

«ՖԲ օգտատերերը կցել էին ֆոտոներ, մի ուղղությամբ մինչև 357.000 ՀՀ դրամ արժողությամբ...
Տեղեկացնում եմ, որ դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով:
Տեղեկացնեմ նաև, որ միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու»,- գրել է նա և կցել ICAO doc. 9626-ի 4.3 գլխից մի հատված, որը կոչվում է «Գիշատիչ գներ»։
«Ավելացնեմ, որ գները գիշատիչ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլ նաև էժանությամբ: Վերջինս օտագործվում է մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար: Բայց դրանից որևէ երկրի`օդային տեղափոխումների տարիֆների կարգավորման իրավունքները և սեփական շուկան կարգավորելու պարտականությունները չեն նվազում:
Այսպիսի դեպքերում ՀՀ Ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս վռնդել գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը:
Իրենց անելիքն ունեն նաև ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Բայց գլխավոր գործողն այստեղ պետք է լինի ՔԱԿ-ը»,- գրել է Ճաղարյանը։