Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

23 սեպ 2020 14:38

Կարծես՝ հերթական օրենքով գողի թագադրություն լիներ,նա բացառապես ՕՄՕՆ-ի և մի խումբ ստախոս պաշտոնյաների նախագահն է

Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը «հանցագործ աշխարհի ժողով» է անվանել: Այս մասին գրում է TUT.BY լրատվական պորտալի թելեգրամյան ալիքը:

«Այսօր մենք ականատես եղանք աննախադեպ իրավիճակի: Հեռացող նախագահը, որը պնդում է, որ ընտրություններին 80%-ից ավելի ձայն է հավաքել, իր ինքնաերդմնակալության հատուկ գործողություն է իրականացրել ՕՄՕՆ-ի հսկողությամբ, գաղտնիության մթնոլորտում, շտապ այնտեղ բերված պաշտոնյաների նեղ շրջանակում: Ո՞ւր են ցնծացող քաղաքացիները: Ո՞ւր է դիվանագիտական կորպուսը: Անկեղծ ասած՝ սա ավելի շատ նման է հանցագործ աշխարհի ժողովի` հրավիրված հերթական օրենքով գողին թագադրելու համար: Ակնհայտ է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բացառապես ՕՄՕՆ-ի և մի խումբ ստախոս պաշտոնյաների նախագահն է»,-հայտարարել է Լատուշկոն:


Նա հայտարարել է, որ «Լուկաշենկոն հեռանալու շանս ուներ» և այսօրվանից նա այլևս նախագահ չէ:


«Իշխանության հանդեպ սատանայական ծարավն  ու պարանոյիկ վախը ստիպել են նրան հերթական անգամ խախտել օրենքը: Այսուհետ նա այլևս Բելառուսի Հանրապետության նախագահ չէ: Նա պարզապես մի բուռ չինովնիկների և Բելառուսի փողոցներում առանց տարբերանշանների գործող ՕՄՕՆ-ի ղեկավարն է: Մեզ ՝ Բելառուսի քաղաքացիների, համաշխարհային հանրության համար նա այժմ ոչ ոք է: Պատմության ցավալի սխալ և քաղաքակիրթ աշխարհի ամոթ»,-նշել է ընդդիմադիր գործիչը:


Հիշեցնենք,  Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր