ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

25 սեպ 2020 12:47

Ադրբեջանը բացահայտեց Քոչարյանի կալանավորման պատճառը հրապարակած տեղեկատվության մեջ կա մի դրվագ, որը կարող է շոկային լինել հայ հասարակության համար

«Իմ Ձայնը» նախագծի անդամ Արման Պետրոսյանն իր հոդվածում գրում է.


«Ադրբեջանը հիբրիդային պատերազմի շրջանակներում երեկ սենսացիոն տեղեկատվություն հրապարակեց հայ-ադրբեջանական գաղտնի բանակցությունների վերաբերյալ։


Պետք է սպասել հայկական կողմի պարզաբանումներին կամ հերքումներին։ Կախված այդ հերքման ծավալից և բովանդակությունից փորձագիտական դաշտը և հասարակությունը կանի իր հետևությունները։


Այս պահին ծագող հարցերը մեծ քանակի են, դրանց մի մասը անմտության և դավաճանության  սահմանին են։ Հենց այդ պատճառով են անհրաժեշտ հստակ և ոչ երկիմաստ պատասխաններ պաշտոնական Երևանի կողմից։ Մինչ այդ մենք նույնպես պետք է ձեռնպահ լինենք արցախյան թեմայով մատնանշվող գաղտնի բանակցությունների մասին դատողություններ անելուց։  Չի կարելի անել որևէ քայլ, որը ադրբեջանական ջրաղացին ջուր կլցնի։


Բայց Ադրբեջանի հրապարակած տեղեկատվության մեջ կա մի դրվագ, որը կարող է շոկային լինել հայ հասարակության համար։ Ըստ գաղտազերված բանակցությունների բովանդակության իշխանության գալուց հետո Փաշինյանը ամեն կերպ ձգտել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու համար։ Ադրբեջանին միակողմանի զիջումների հարցում Փաշինյանը իրական խոչընդոտ է համարել Քոչարյանին։ Խնդիր է դրել նրան կալանավորել և այդ մասին պարզ ասել է ադրբեջական կողմին։


Նույն այդ նյութում նշվում է, որ Յու. Խաչատուրովի կալանավորման հրամանը նույնպես կապված էր Արցախի թեմայով բանակցությունների հետ։


Հայաստանում միշտ էլ եղել է այդ վարկածը։ Միշտ եղել է կարծիք, որ Քոչարյանի կալանավորումը և նրա դեմ ահռելի հակաքարոզչությունը ունի հստակ բացատրություն՝միակողմանի  զիջումներ Ղարաբաղի հարցում։ Հիմա այդ վարկածը հաստատվում է ադրբեջանական կողմից։ Սարսուռ առաջացնող փաստն այն է,որ Քոչարյանին պատերազմ են հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համատեղ՝ ձեռք ձեռքի բռնած։


Հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում տրվել են հայ-ադրբեջանական հիպնոսին։ Իսկ անօրիանական որոշումներ կայացրած դատախազներն ու դատավորները, մեծ հաշվով, կատարել են Իլհամ Ալիևի հրամանները»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր