ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ          Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում       Սփյուռքում կազմակերպություններ կան, որ «անունը կա, ամանումը չկա», դրանց հետ էլ գործ չենք ունենալու    

26 սեպ 2020 14:55

Անկարայի դատախազությունն արդեն գործընթաց է սկսել՝ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու ու ձերբակալելու համար

Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ոստիկանները ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետ Այհան Բիլգենին եւ օդանավով տեղափոխել Անկարա։


Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝  Անկարայի  գլխավոր դատախազությունը մեղադրում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առանցքային 7 անդամի 2014 թվականին Սիրիայի քրդաբնակ Կոբանիի համար անօրինական ցույցեր կազմակերպելու եւ «ահաբեկչական կառույցին գովերգելու» մեջ։



Գործով անցնող 7 գործիչներից մեկը հայ պատգամավոր Կարո Փայլանն է, սակայն վերջինս ունի պատգամավորական անձեռնմխելիություն։ Անկարայի դատախազությունն արդեն գործընթաց է սկսել՝ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու ու ձերբակալելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր