Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

27 սեպ 2020 13:48

Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի

Ինչպես արդեն հայտարարել ենք՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման տաբեր հատվածներում. այս մասին Հայկակական միասնական տեղեկատվական հարթակի հրավիրած ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտական գործողություններն այս պահին էլ են ընթանում, բավականին թեժ են: Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, հասցրել է  հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ լրացուցիչ կճշտեն թվագրական տվյալները և կհայտնեն:

Հարցին՝ այս պահին ի՞նչ ինֆորմացիա կա հայկական կորուստների մասին, Հովհաննիսյանն ասաց․ «Քանի դեռ մարտերը ընթանում են ու բավականին ինտենսիվ են ընթանում, կոնկրետ կորուստներ՝ ամփոփիչ տվյալներով, չենք կարող ներկայացնել, դա կլինի անպատասխանատու մեր կողմից, որովհետև սխալվելու հավանականություն կա, բայց քանի որ մարտերն ինտենսիվ են խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, մի քիչ ճիշտ չի լինի»:

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչ իրավավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով է լարվածություն եղել: «Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրիթռահրետակոծության գգործողություների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ ՀՀ տարածքին, այլ տեղերում չունենք նման իրավիճակ»,- ասաց նա:

Իսկ թե ինչ տեսակի զինտեխնիկա է կիրառել հակառակորդը, Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին ճշտումներ ենք  կատարում, բայց տարբեր տեղեկություններ, որ հավաքել ենք, ըստ էության,  բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցներից,  մնացած բոլոր միջոցները Ադրբեջանը կիրառել է, նաև կիրառել է բանակային օդուժը՝ ավիառումբեր, թռչող սարքեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ»:

Նա նշեց, որ հայկական բանակը տիրապետում է իրավիճակին և համապատասխան միջոցներով պատասխանում է հակառակորդին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր