Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը. Տեսանյութ          Տեսանյութ.Թուրքիայի մի ոտքն արդեն Կովկասում է...Իրանից հնչող առաջարկը գուցե դիվանագիտական քայլ է, բայց՝ անիրականանալի       Երեւանն ու Բաքուն պարտավորվել են Ղարաբաղի շուրջ վեճը լուծել խաղաղ. ԵԽ գլխավոր քարտուղար    

27 սեպ 2020 14:44

Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին

Հարգելի հայրենակիցներ,
Նենգ թշնամին կրկին անգամ սանձազերծված պատերազմ է հայտարարել Արցախի եւ ողջ հայության դեմ:
Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի հակամարդկային ռազմատենչ քաղաքականությունը, խաղաղ բնակչության եւ քաղաքացիական հաստատությունների վրա օդից ու ցամաքից ռմբակոծությունները: Արդեն կան քաղաքացիական զոհեր, կանայք երեխաներ:

Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին, պաշտպանել մեր հայրենիքը ու մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր հայրենիքում: Կրկին անգամ մեծ դաս տալ նենգ թշնամուն, որ այլեւս չհամարձակվի պատերազմ հրահրել մեր դեմ:

Մեր թշնամին Ալիեվի կլանի ղեկավարած Ադրբեջանի հայատյաց իշխանություններն են եւ նրանց պատերազմի դրդող Թուրքիայի ֆաշիստական իշխանությունները: Ադրբեջանի բնակչությունը ինքը զոհն է Ալիեվյան կլանի տասնյակ տարիների թալանչիական, բռնատիրական եւ հակամարդկային քաղաքականության:

Կոչ ենք անում, բոլորս միասնաբար համախմբվել եւ պայքարել բոլոր բնագավառներում: Հայ ժողովուրդը խաղաղության ժողովուրդ է, բայց հիմա կենաց մահու պատերազմ է եւ հարկավոր է նենգ թշնամուն ամեն գնով պարտադրել խաղաղություն:
Սիրելի հայրենակիցներ «Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի» կոչ ենք անում բոլոր միջոցներով զորավիգ կանգնել Հայաստանի ու Արցախի հայրենական իշխանություններին եւ մեր անպարտ ու հզոր բանակին՝ մինչեւ ավարտին հասցնենք մեր հաղթանակը:

Սփյուռքի մեր սիրելի հայրենակիցներին կոչ ենք անում բոլոր միջոցներով միջազգային հանրությանը հայտնել Ադրբեջանի սադրանքների, կեղծ տեղեկատվությունների, ագրեսիայի ու սանձազերծված պատերազմի մասին եւ պահանջել, որ միջազգային կառույցները, միջազգային հանրությունը անտարբեր չմնա, այլ ընդհակառակը, դատապարտի եւ կտրուկ միջոցներ ձեռնարկի կասեցնելու Ադրբեջանի եւ նրա թիկունքում կանգնած՝ դավադրությունների աղբյուր Թուրքիայի հակահայ եւ հակամարդկային գործողությունները:
Հաղթանակը մերն է:
Փառք ու պատիվ մեր հաղթանակած բանակին:
Կեցցե Հայաստանն ու Արցախը:
Կեցցե հայ ժողովուրդը:
 
Եվրոպայի Հայերի Համագումար
27 սեպտեմբեր 2020
Շվեդիա

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր