Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար    

27 սեպ 2020 21:34

Տեսանյութ.Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են հայտարարված զորակոչին անդամագրվելու համար

ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը հերթական տեսանյութն է հրապարակել, որը վկայում է հանրապետության տարբեր մարզերում գոյացած հերթերի մասին: 100-ավոր մեր հայրենակիցներ կամավորության սկզբունքով եկել են հերթագրվելու ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին:

«Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված ռազմական դրության շրջանակում հայտարարված զորակոչին մասնակցողների քանակի հետ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կանոնակարգված կերպով գրանցվում են և մեկնում Արցախ»,- տեսանյութին կից գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր