«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 սեպ 2020 12:26

Մի զանգեք առաջնագծում գտնվող ծառայողներին.թշնամին թիրախավորում է մեր զինվորներին

Եթե զինծառայողները կապի դուրս գան, իրենք իրենց կյանքը կվտանգեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ առաջնագծում գտնվող զինծառայողների հարազատները անընդհատ փորձում են զանգահարել, կապի դուրս գալ իրենց հարազատի հետ:


«Անօդաչու թռչող սարքերը, հրետանային հետախուզական միջոցները հենց էդ կապուղիներից օգտվելով թիրախավորում են մեր զինվորներին: Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել զանգելու գործողությունները, ինչը հնարավորություն կտա, որ ցանցերը ոչ գերբեռնված եւ ըստ նպատակի աշխատեն»,-ասաց նա:


Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ադրբեջանը ճանաչվի ահաբեկիչ-երկիր՝ հաշվի առնելով, որ հարվածում է խաղաղ բնակավայրերին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Դա միջազգային քաղաքական թեմա է, ես չեմ կարող պատասխանել, բայց բոլորիս պարտքն է, որ Ադրբեջանի այսպես ասած, ահաբեկչական գործելաոճը, որն առաջին հերթին արտահայտվում է խաղաղ բնակչությանն ամեն կերպ թիրախավորելով, եւ նման զինյալների, ահաբեկիչների ներգրավելու փաստերը պետք է բարձրացնենք բոլոր ատյաններում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր