Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

28 սեպ 2020 14:34

Ձեր ցավը տանեմ, մենք միասին ենք. Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու

Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու։ Այս մասին այսօր ԱԺ–ի ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։
«Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբավայրի տարածքում եզդիական ջոկատ ենք հիմնել և պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ`պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը, ինչպես դա արեցինք Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, և այդ հողը նաև Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Բորիսի, Համլետի (Ապրիլյան քառօրյա պատերազմի ազգությամբ եզդի զոհեր) արյունով է սրբագործվել։ Մենք` եզդիներս, թույլ չենք տա, որ այստեղ երբևէ թշնամիներ հայտնվեն։ Մենք այս հողի համար պայքարել ենք արյան գնով»,– ասաց նա։


Բաքոյանը նաև հայտնեց, որ շատ եզդիներ այս պահին արդեն Արցախում են` ոմանք բանակի շարքերում, ոմանք իբրև կամավորներ, որ չեն սպասել եզդիական ջոկատի ձևավորմանը։
«Եթե Ադրբեջանը ազգային փոքրամասնություններին ստիպելով է մղում առաջնագիծ, և իրենց զոհերի 70 տոկոսն ազգային փոքրամասնություններն են` թալիշները, լեզգիները և մյուսները, ապա մենք Հայստանում ինքնակամ ենք պաշտպանում մեր ընդհանուր սուրբ հողը, մեր հայրենիքը։ Իմ սիրելի զինվորներ ու սպաներ, ես ձեր ցավը տանեմ, մենք միասին ենք, հաղթել ենք ու հաղթելու ենք»,– ասաց Բաքոյանը։
Եզդի պատգամավորը հայտարարեց, որ եզդի ժողովուրդը միասնական է հայ ժողովրդին ու երկու ժողովուրդների պայքարը ևս միանշսնական է։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր