Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին       Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»    

28 սեպ 2020 21:57

ՀՀ ԶՈւ–ն կասեցրել է թշնամու գրոհը. բանակը պատրաստ է մարտերը տեղափոխել Ադրբեջանի տարածք, ինչպես եղավ 1992-94-ին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ

ՀՀ ԶՈւ–ն արդեն կասեցրել է թշնամու գրոհը, և բանակն ի վիճակի է գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։


«Բանակը պատրաստ է այս մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94-ին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ էլ այս տարվա հուլիսյան մարտերի ժամանակ»,–ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով` այս պատերազմին խառնվել է նաև Թուրքիան, և այժմ Ադրբեջան–Թուրքիա տանդեմն է աշխատում առաջնագծի երկայնքում։


Թովմասյանն ասաց, որ ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավասարակշիռ մեկնաբանություններ են տվել։
Նա նշեց` Ադրբեջանն ասում է, թե Արցախի հարցը խաղաղ ճանապարհով հնարավոր չէ լուծել։ Թովմասյանն ասաց` Ադրբեջանն իրենց հետ թնդանոթների լեզվով է խոսում, թնդանաթով էլ պատասխան են ստանալու։


Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանը` Թովմասյանը նշեց, որ դա կարող է զսպաշապիկ լինել Ադրբեջանի համար։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր