Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 սեպ 2020 16:37

Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը, նա ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։

«Հարգելի հայրենակիցներ

Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաեւ նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր