Խոշոր ավտովթար Շենգավիթում, բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը, կան վիրավnրներ          Վրաստանը խորհրդանշական գին է սահմանելԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար       Վիճաբանություն և դանակահարություն Շիրակի մարզում՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ    

03 հոկ 2020 14:58

Պոմպեոն հույս ունի, որ սիրիական իսլամիստներին Գազիանթեփով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու վերաբերյալ տվյալները ճիշտ չեն

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ սիրիական իսլամիստներին Գազիանթեփով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու վերաբերյալ տվյալները ճիշտ չեն։


«Այդ հաղորդագրությունները ես նույնպես տեսել եմ: Իրականում, սա ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս պահին։ Հուսով եմ, որ դա այդպես չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես էին սիրիացի զինյալներին Սիրիայից Լիբիա տեղափոխում: Դա մեծացրեց անկայունությունը, ստեղծեց ավելի շատ հուզումներ, ավելի շատ բախումներ, ավելի շատ մարտեր, ավելի քիչ խաղաղություն: Կարծում եմ, որ դա նույնը կանի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության դեպքում: Այնպես որ, հուսով եմ, որ այս տվյալները սխալ դուրս կգան», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր