Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

05 հոկ 2020 11:15

Ստեփանակերտ և Շուշի քաղաքները կրկին հրթիռակոծվում են. Ադրբեջանի խոշոր քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կոչ է արվում անհապաղ լքել իրենց բնակավայրերը. Տեսանյութ

Վահրամ Պողոսյանն Ադրբեջանի խոշոր քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կոչ է անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը։ ՊԲ–ն պատասխան քայլեր է իրականացնելու։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է, որ թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։
«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն, ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Պողոսյանը։


Նա Ադրբեջանի խոշոր քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ է անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր