Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

05 հոկ 2020 16:02

Անորոշ վիճակ. բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին տեղեկություններ չունեն

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չեն կարողանում ստանալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:


Հայտարարությունում նաեւ ասվում է. «Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։ 


Կարևորելով իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումը` հայտնում ենք նման տեղեկությունների հավաքագրման աշխատանքների իրականացման մասին՝ համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքներ կատարելու նպատակով: 


Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093339441, 093111615 կամ գրել հետեւյալ էլ-փոստի հասցեին՝ asadikyan@hcav.am»:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր