Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

07 հոկ 2020 15:02

Այս պահին ոչ մի տեղեկություն չկա Ռուսաստանի կողմից գրոհայիններին հակազդելու ինչ-որ հնարավոր միջոցների մասին

Լեռնային Ղարաբաղում սիրիացի գրոհայինների ներկայությունը խոր մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի համար։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ: Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել, որ Սիրիայից զինյալներ են մասնակցում մարտական գործողություններին, որոնք ընթանում են ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Թեժ հակամարտության գոտում զինյալների գտնվելն այս օրերին մեծ վտանգ է ներկայացնում, առիթ է ՌԴ-ի խոր մտահոգության համար, ինչի մասին մենք արդեն խոսել ենք»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն մտադիր չէ հակաահաբեկչական գործողություն իրականացնել Ղարաբաղում, ինչպես դա եղել է Սիրիայում ՝ կապված այնտեղ կռվող գրոհայինների մասին հաղորդագրությունների հետ:
Պեսկովը նաև նշել է, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից գրոհայիններին հակազդելու հնարավոր միջոցների մասին:

«Այս պահին ես տեղյակ չեմ այդ մասին»,-ասել է նա ի պատասխան այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի անհանգստությունն արտահայտվել գրոհայիններին ինչ-որ կոնկրետ հակազդեցություններով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր