Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 15-ի համար          Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել    

10 հոկ 2020 10:00

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համարՀոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համարՄոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:

Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան:

Այս մասին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Հրադադարի կոնկրետ պայմանները կհստակեցվեն լրացուցիչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր