«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 հոկ 2020 17:31

ԼՂ-ում Թուրքիայի սիրիացի վարձկանները հարցնում են. Ինչո՞ւ ենք մենք այստեղ.Ամեն օր նոր շարասյուն է մեկնում

Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը:

Հոդվածը վերնագրված է. «Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի սիրիացի վարձկանները հարցնում են. Ինչո՞ւ ենք մենք այստեղ»:

Ըստ պարբերականի՝ գրոհայինները եկել էին կռվելու փողի համար, բայց մարտերի սրությունը նրանց ստիպում է մտածել միայն Սիրիայում գտնվող իրենց ընտանիքի մասին:

«National»-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո Թուրքիան հազարավոր սիրիացիներ է ուղարկել Ադրբեջանի կողմից կռվելու:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում սպանվել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ավելի քան 30-ը վիրավորվել են:

Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը հերքել է վարձկանների օգտագործման մասին լուրերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր