Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 հոկ 2020 17:35

Թուրքական F-16-ները փոխել են մարտավարությունը, գործի են դրվել նաև ԱԹՍ–ները

Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Թուրքիայի` Արցախում ընթացող մարտական գործողություններին մասնակցելու հետքերը վերացնելու համար F-16 ինքնաթիռները հոկտեմբերի 3-ին Գյանջայի օդանավակայանից Գաբալայի օդանավակայան են տեղափոխվել։
«Սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների հենց սկզբից էլ թուրքական F-16-ը գործի են դրվել։ Եթե նախկինում F-16–ն ինքնուրույն էր գործողություններ իրականացնում, ապա հիմա դրանք Ադրբեջանի օդուժին են միացել ու միասին են քայլեր անում»,–ասաց Մովսեսյանը։

Նրա խոսքով` F-16–ն այժմ կատարում է հետևյալ կարևոր գործառույթները` Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, նրանց կողմից Հայաստանի և Արցախի տարածքներին հարվածներ հասնելուն աջակցություն և նրանց գործողությունների «պատսպարում»։ Ավելին, թուրքական «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ–ները նույնպես մասնակցում են մարտական գործողություններին։ Վերոհիշյալ ԱԹՍ–ները կարողանում են 12 000 մետր բարձրությամբ թռիչք իրականացնել, վարել հետազոտություն, երկար ժամանակ օդում մնալ և կրակ բացել։

Մովսեսյանը նշեց, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն կերպ փորձում է ժխտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի, մասնավորապես F-16 ինքնաթիռների ներգրավվածությունը մարտական գործողություններին։
Մովսեսյանը հիշեցրեց, որ F-16 ինքնաթիռներն Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիսին թուրք–ադրբեջանական զորավարժությունների համար։ Դրանք ակտիվ գործողություններ են իրականցրել, ուսումնամարզական թռիչքներ անցկացրել Հայաստանի և Արցախի պետական սահմանի ամբողջ երկայնքով` թիրախավորելով Գյանջա–Վարդենիս, Գյանջա–Մարտակերտ, Գյանջա–Ստեփանակերտ և Գյանջա–Քարվաճառ, Գյանջա–Հադրութ ուղղությունները։

Զորավարժություններից հետո ինքնաթիռները Թուրքիա չեն վերադարձել և մնացել են Գյանջայի օդանավակայանում։ Դրանից հետո էլ սեպտեմբերի 23-ին Թուրքիան իրականացրել է F-16–ների հերթափոխ, իսկ վերաթռիչքը Թուրքիայից Ադրբեջան Վրաստանի տարածքով է կատարվել։ Դրանից հետո այդ ինքնաթիռները սկսել են մասնակցել մարտական գործողություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր