Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

17 հոկ 2020 11:35

Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափերի.խոսում են, որ հայերը պետք է գրավեն Գյանջան, որ Ալիևը վաճառել է

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս ոչ թե նշմարվում, այլ հեռվից հեռու ակնհայտ երևում է Ադրբեջան անունով արհեստածին պետության իրական վիճակը։ Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափերի։ Ադրբեջանական տիրույթում խոսում են, որ հայերը պետք է գրավեն Գյանջան, որ Ալիևը վաճառել է Գյանջան։ Աննկարագրելի է այն խուճապային տրամադրությունները, որոնք առկա են այդ արհեստածին երկրի թիկունքում։ Տղամարդիկ թաքնվում են զորահավաքից, շատ դեպքերում երևացող մարդկանց են մատնացույց անում և տեղի են ունենում ներքին բախումներ։ Այս շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պայթունի։ Ի դեպ, տղամարդիկ փախել են սարեր և անտառներ, թաքնվել զորահավաքից, իսկ զորակոչի և մոբիլիզայից ծառայությունից տներ գնացողներին կանայք պատասխանում են, որ իրենց ամուսինները և որդիները կամավոր են գնացել և լուր չունեն արդեն երկու շաբաթ։ Մի խոսքով, մեր ամեն մի հարվածի ալիք ավելի է խարխլում այդ արհեստածին պետության հիմքերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր