15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել    

19 հոկ 2020 09:57

Տեսանյութ.Հայերը լավ մարդիկ են. նախանձում եմ ձեր ոգուն. Թրամփը հանրահավաքի ժամանակ հայերի մասին է խոսել

ԱՄՆ Նեւադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաեւ հայերի մասին:


«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ` հիանալի գործարարներ են, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրավաքի բազմության մեջ նկատելով նաեւ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:


Ավելի վաղ հարյուրավոր ամերիկահայեր նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:


Upi.com-ի փոխանցմամբ`ամերիկահայերը պաստառներ են պարզել`ուշադրություն փորձելով հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, եւ պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին:


Ցուցարարների ձեռքին եղել է բազմաթիվ հայկականդ րոշներ եւ պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Հայոց ցեղասպանությունը շարունակվում է», «Ճանաչիր Արցախը», «Դադարեցրեք Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը», «Դադարեցրեք ադրբեջանցիների պատերազմը քաղաքացիական բնակչության դեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր