ՌԴ-ն ռազմական ու պաշտպանական ոլորտների մեր հիմնական գործընկերներից է․ Իրան
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին ռազմական ու պաշտպանական ոլորտների իր հիմնական գործընկերներից մեկն է համարում, ուստի՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի արգելքի չեղարկումից հետո երկու երկրները կարող են զարգացնել իրենց համագործակցության շրջանակները, գրում է en.irna.ir կայքը։
«Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցությունները շարունակվում են։ Երկու երկրների իշխանությունների միջև մշակվում են գործընկերային ծրագրեր, որոնք վերաբերում են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին»,- նշել է խոսնակը:
Ղաթիբզադեն հավելել է, որ «բարեկամական երկրներից» զենքի ցանկացած ձեռքբերում կախված կլինի Իրանի հիմնական կարիքներից և ընդգծել է, որ Թեհրանն իր պաշտպանության համար ցանկացած զենք և անհրաժեշտ սարքավորում կարող է ստանալ «ցանկացած աղբյուրից»՝ առանց իրավական սահմանափակումների։
***
Նախորդ շաբաթ Samah նավթային տանկերը Իրանի դրոշի ներքո Սուեզի ջրանցով մտել է Միջերկրական ծով: Մի քանի ծովային մղոն անցնելուց հետո նավը դադարել է հաղորդել իր գտնվելու վայրի և նշանակետի մասին:
Փաստերը վկայում են այն մասին, որ նավն ուղևորվել է Սիրիա՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 2 նավերի ուղեկցությամբ, ինչի մասին գրում է ծովային թեմատիկայով մասնագիտացված USNI News-ը:
Աղբյուրը նկատում է, որ իրանական ծովային բեռնափոխադրումների պաշտպանության հարցում Ռուսաստանի դերը կարող է փոխել Արևելյան Միջերկրականի դինամիկան:
Նախկինում իսլամական հանրապետության նավերը, որոնք ուղևորվում էին Սիրիա, որսում էր Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ-ն: Մինչդեռ Ռուսաստանի ՌԾՆ-ի ուղեկցումը կարելի է դիտարկել որպես նախազգուշացնող քայլ, որը բարձրացնում է բրիտանական կամ արևմտյան ցանկացած այլ նավատորմի միջամտության քաղաքական և ռազմական ռիսկերը: