Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

23 հոկ 2020 15:21

Արագ հեռացրել են Ադրբեջանի ազգային հերոսի սպանվելու լուրը, թեև «հետքերը» մնացել են

ԼՂՀ–ում մարտական գործողությունների ընթացքում սպանված Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքյուր Նարիման օղլու Համիդովի զոհվելու լուրը հաստատել է Anadolu թուրքական գործակալությունը։

Ավելի վաղ այս տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել էր Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Թուրքական պարբերականի տվյալներով` Համիդովը սպանվել է Սանասարի (Կուբաթլուի) համար մղվող մարտերում։

Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶԼՄ–ներում Համիդովի սպանվելու մասին տեղեկություն չկա։ Օրինակ` Vesti.az պարբերականը գրել էր այդ մասին, այնուհետև արագ հեռացրել լուրը, թեև «հետքերը» մնացել են (բրաուզերի հասցեի տողում մնացել է  հոդվածի վերնագիրը – խմբ.)։

Միևնույն ժամանակ այդ տեղեկությունը հաստատել էր «Ժողովրդական ճակատ» ադրբեջանական կուսակցության նախագահ, Ադրբեջանի նախկին պետքարտուղար Ալի Քերիմլին։

Նշենք, որ Համիդովը հերոսի կոչում ստացել էր 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների համար, երբ երկրորդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատարն էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր