Ադրբեջվանի՝ գերիների ու դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունք, գլխատման դեպքերը ցուցադրող նկարները կեղծ չեն

«Այդ տեսանյութերում ու լուսանկարներում տարբեր տեսակի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում` գերիների ու դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու դեպքեր»,– ասաց Բեգլարյանը։
Նա նաև անդրադարձավ նախօրեին հրապարակված հայ ռազմագերիների մասին տեսանյութերին ու նշեց, որ դրանցից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների հանդեպ կիրառում է ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ` նրանց ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում։
«Դա միանշանակ անընդունելի է և խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի Ժնևյան կոնվենցիաները։ Այս տեսանկյունից կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումներն ու երաշխավորի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում ու դիակների նկատմամբ բացառեն անմարդկային վերաբերմունքի ու օտնձգության դեպքերը»,– ասաց Բեգլարյանը։
Արցախի ՄԻՊ–ն արձանագրեց, որ Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները ավելորդ խնդիրներից խուսափելու համար։
«Որովհետև ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, որովհետև վախենում է, որ դա կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,– ասաց նա։