«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

25 հոկ 2020 19:33

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը.Տեսանյութ

Ճշմարիտն է ասած՝ քաջերի սերունդները աջերն են: Այս մասին իր ուղերձում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Այսօր քաջերի մեր նոր սերունդն է հերոսանում նույն ոգով և նախնյաց լուսավոր օրինակով՝ հանձնառու նվիրաբերել նաև անգին կյանքը ժողովրդին և հայրենիքին նույն քաջությունը և հզորությունը ցուցաբերում են նաև սիրասուն ծնողները»,-ասաց նա:

Կաթողիկոսը նշեց, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում: «Մեր գոյության առջև ծառացած սպառնալիքը մեզ այլ ընտրություն չի թողնում քան կենաց ու մահու պայքարով պաշտպանել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը և վերահաստատել խաղաղությունը, հատկապես երբ աշխարհը հապաղում է դատապարտել թշնամու վճռագործություները և վայրագությունները: Խաղաղության և ազատության ձգտումներում մեզ աջակից է Աստված»,- ասաց նա և նշեց, որ այսօր, քան երբևէ հրամայական է մեր ազգային միասնականությունը, համերաշխությունը:

«Այս վճռական պահին մեր կոչն ենք ուղղում՝ քաջաբար ելեք հայրենիքի և ազգի պաշտպանության նվիրական պայքարին, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին: Ազգովի եկ սիրտ ու դարձած, միաբան և համախումբ՝ կերտենք հերթական հաղթանակը մեր նորագույն պատմության»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր