Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ       Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով    

16 ապր 2021 18:08

Թուրքամետ գրոհայինները վարձկաններ են հավաքագրում Ուկրաինա ուղարկելու համար, վճարը՝ 2000-3000 դոլար

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն իր Twitter-ում տեղադրել է թուրքամետ ահաբեկչական խմբավորման՝ «Համզա»-ի հրամանատար Աքաշ Հայանիի մասնակցությամբ տարածված աուդիոձայնագրությունը, որում նա խնդրում է Ուկրաինա մեկնել ցանկացող ՍԱԲ-ի (Սիրիայի ազգային բանակ՝ թուրքամետ ահաբեկիչներ) անդամներին՝ տեղեկացնել իրեն:

«Փետրվար/մարտ ամիսներին Եմենի հետ կապված շրջանառվեցին մի քանի նմանատիպ գրառումներ: Ահա, թե ինչպես է Թուրքիան սկսել վարձկաններ հավաքագրել Լիբիայի և Ղարաբաղի պատերազմի համար»,- նշում է Սնելը:

«Տղե՛րք, Ուկրաինա մեկնելու վերաբերյալ, ով ցանկանում է, թող ինձ մասնավոր հաղորդագրություն ուղարկի։ Վճարը 2000-3000 դոլար է»,– նշել է ահաբեկիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր