Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

27 հոկ 2020 14:14

Բանակցություններում կարգավորման գործընթացին Թուրքիայի ներգրավմանը պետք է համաձայն լինի թե՛ Երևանը, թե՛ Բաքուն

Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակից դարձնելու հարցը պետք է լուծվի միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ ու նրանց ցանկության դեպքում։ Այս մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Անկարան պետք է մասնակցի Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլին։

«Այստեղ կարևոր է միայն 2 կողմերի տեսակետները, նկատի ունեմ հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որ այս կամ այն պետությունը մասնակցի կարգավորման գործընթացին»,-պարզաբանել է Պեսկովը։

Հավելենք, որ Թուրքիան պարբերաբար ցանկություն է հայտնում մասնակից դառնալ Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին։ Սակայն Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս հայտարարել են, որ հայկական կողմը դեմ է բանակցություններում Թուրքիայի ներգրավմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր