Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»          «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»       Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»    

27 հոկ 2020 16:37

Տեսանյութ. Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել

Սյունիքի մարզում հակառակորդի ԱԹՍ–ների հարվածներից զինծառայողներ են վիրավորվել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են վիրավորված զինծառայողներին տեղափոխում հոսպիտալ։
«Հակառակորդը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Կրակ է վարում հարավի ուղղությամբ, հիմնականում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր»,-ասվում է տեսանյութում:Նշվում է, որ հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15–ի սահմանում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Անօդաչուներից մեկն ընկել էր Հայաստանի Հանրապետության տարածքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր