Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

28 հոկ 2020 16:05

Կրեմլը հերքում է, Թուրքիայի նախագահը` պնդում .Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի մասնակցության թեման չի՞ քննարկվել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ բանակցային գործընթացում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի մասնակցության թեման չի քննարկվել։
Պուտինը երեկ է խոսել Էրդողանի հետ և քննարկել հակամարտության գոտում ընթացող իրադարձությունների զարգացումը։


«Ոչ, դա օրակարգում չի եղել։ Ես պարզապես ուզում եմ վերադառնալ իմ երեկվա պարզաբանումներին, որևէ նոր տարր այստեղ չկա», – ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Էրդողանի զրույցի ընթացքում քննարկվե՞լ է Թուրքիայի մասնակցությունը բանակցային գործընթացին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։


Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ, ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում առաջարկել է ՌԴ առաջնորդին միասին մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը։


«Մենք Պուտինի հետ քննարկել ենք ղարաբաղյան իրադարձությունները։ Ասել ենք`եկեք Կովկաս, լուծեք այդ խնդիրը։ Եթե ուզում եք, միասին լուծենք։ Դուք խոսեք ձեր գործընկերների հետ, մենք` մեր։ Թող մեր արտգործնախարարները և մյուսները ևս զրուցեն։ Կարևոր է հասկանալ, թե արդյոք մենք կլուծենք այդ հարցը, թե ոչ։ Եկեք վերջ դնենք սրան։ Մենք անկեղծ ենք։ Եվ հավատում եմ, որ դուք ևս անկեղծ եք», – նշել է Էրդողանը։


Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր