Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

29 հոկ 2020 11:35

Էրդողանի հիստերիկ ու ամբարտավան կեցվածքի պատճառներից մեկն էլ դժգոհություններն են երկրի ներսում իր նկատմամբ

«Շատ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերջին շրջանում առավել հիստերիկ ու ամբարտավան կեցվածքի պատճառներից մեկն էլ ներքին չափազանց անկայուն վիճակն է, որն օրեցօր ավելի է բարդանում: Նախ՝ թուրքական լրատվամիջոցների տարբեր տեղեկություններից պարզ է դառնում, որ այստեղ լուրջ ներքաղաքական բախումներ են սկսվել, որոնք սպառնում են առավել խորանալ. ինչպես ասում են՝ քաղաքական ուժերը պարզապես իրար «միս են ուտում»: Մյուս կողմից՝ ըստ Թուրքիայից ստացվող տեղեկությունների, արդեն իսկ նկատելի են որոշակի ապրանքների կուտակում և լճացում, ինչը գործարար շրջանակների մեջ խուլ դժգոհություն է առաջացնում:


Շատ մեղմ ասած՝ Էրդողանից դժգոհ է նաև հասարակության մեծ մասը, քանզի շատերը գտնում են, որ նա Թուրքիան անընդհատ ներքաշում է տարբեր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակների ու հակամարտությունների մեջ, գումարած տնտեսության հետևողական գահավիժումը: Առայժմ այս դժգոհությունները մեծ ընդգրկում ու հրապարակայնություն չեն ստանում, սակայն միջազգային լրատվամիջոցներն արդեն արձանագրում են, որ միջազգային կառույցների և երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական ճնշումներին զուգահեռ՝ Էրդողանի ու նրա վարչակազմի դեմ ներքին դժգոհությունները առարկայական «միս ու արյուն» կստանան»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր